Логотип

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։

Նշենք, որ Արթուր Ավանեսյանը վերջերս միացել է Կարապետյանի թիմին։ Նրա անունը քաջ հայտնի է զինվորականներին. Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լեգենդար հետախույզն ունի 30-ամյա մարտական փորձ, նա բազմիցս գործուղվել է ամենավտանգավոր տեղամասեր՝ հակառակորդի հետ բախումների ժամանակ։

ՀԳ. Ավելի ուշ Արթուր Ավանեսյանին բերման ենթարկելու լուրը հաստատեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք` Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։

«Ուժեղ Հայաստանը» փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել մի շարք քաղաքական ուժերի հետ դաշինքի ձևաչափով։