Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իգոր Չայկային նշանակել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար:
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Իգոր Յուրիի Չայկային նշանակել Անկախ Պետությունների Համագործակցության, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության ղեկավար՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից», – ասված է փաստաթղթում:
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնից ազատել է Եվգենի Պրիմակովին։
Sputnik Արմենիա
