Логотип

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 30 տարեկան

Այսօր կլրանար Արցախում քառօրյա պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի 30-ամյակը։

Նա ծնվել է 1996 թ. ապրիլի 27-ին՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանն իր զինակիցների հետ կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին՝ շարունակել են պաշտպանական մարտը։

Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից էր:

Քյարամի զոհվելուց հետո թշնամին նրան գլխատել է:

Aysor.am