Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Նիստը պետք է կայանար վաղը՝ ապրիլի 28–ին, սակայն Դավիթի առողջական վիճակից ելնելով՝ մենք ինքներս ենք դիմել նիստի տեղափոխման խնդրանքով»,– նշեց նա։
Պաշտպանի խոսքով՝ այժմ Մինասյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Փաստաբանն ընդգծեց, որ այս ընթացքում նրա համար մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։
