Логотип

Ադրբեջանը չի զղջում օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդման համար

Այսպես կոչված Կովկասի մուսուլմանական վարչությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական կողմն իր գործողություններն արդարացրել է նրանով, թե իբր այդ կառույցների քանդումը «կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում չէ»։ Մայր Աթոռի հայտարարությունն էլ որակել են որպես «հարցը քաղաքականացնելու փորձ»։

Վարչությունից պնդել են, թե այդ կառույցների «ապամոնտաժումն» իրականացվել է ադրբեջանցիների դիմումի հիման վրա։

News.am