Логотип

Արաղչի․ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, Թեհրանն այժմ դիտարկում է այդ հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

«Այդ դեպքում ինչո՞ւ է նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) բանակցություններ առաջարկել։ Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին, ահա թե ինչու է նա բանակցություններ խնդրում, և մենք հիմա դիտարկում ենք այդ տարբերակը»,-ասել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ Թրամփն իրեն «հաղթող» է անվանել։

Sputnik Արմենիա