«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է իրենց աջակից Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի ձերբակալությանը և Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան: Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ) : Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) : Համ մեր տունն ենք ունենալու — (20.000 մատչելի բնակարան). Կանդազ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: Ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներում ենթադրյալ խախտումների հետ:
Alpha News
