Արդշինբանկը և Mastercard–ը հայտարարում են նոր ակցիայի մասին և առաջարկում են կատարել անկանխիկ վճարումներ ամենապարզ, արագ տարբերակներից մեկով՝ Apple Pay–ով, և ստանալ քեշբեք։
Ակցիային կարող են մասնակցել Արդշինբանկի Mastercard Standard, Mastercard Gold և Mastercard World Black Edition քարտապանները՝ կցելով իրենց քարտը Apple Wallet–ին Արդշինբանկ մոբայլի կամ iPhone–ի Wallet հավելվածի միջոցով:
Ակցիայի պայմանների համաձայն՝ առաջին 3000 Mastercard քարտապանները, ովքեր նոյեմբերի 1-30-ը Apple Pay–ի միջոցով կկատարեն ընդամենը 3 անկանխիկ վճարում՝ ընդհանուր 5000 ՀՀ դրամ կամ ավել գումարի չափով, նույն քարտին կստանան 1000 ՀՀ դրամ քեշբեք ակցիայի ավարտից հետո 15 օրվա ընթացքում: Արշավի շրջանակում 1000 ՀՀ դրամ քեշբեքը քարտապանին վճարվում է մեկ անգամ:
Հիշեցնենք, որ Արդշինբանկն առաջիններից էր Հայաստանում, որ գործարկեց Apple Pay–ի միջոցով վճարումները Mastercard–ով:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
