Логотип

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՀԵՔԻԱԹԻ ՏԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանն անվանեց «ժողովրդավարության պայծառ կետ» տարածաշրջանում՝ մոռանալով իր շեֆության՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին ու

Պետդեպի ներկայացուցչի գովեստն Ալիևին այն բանի համար, որ նա պատրաստ է «համաներում տալ» Արցախի ժողովրդի ընտրած իշխանություններին, եթե արցախահայերը գլխիկոր գնան իր մոտ:

ԱՄՆ հարգարժան գործընկերներ, 2009-2013 թթ.՝ 5 անգամ, ձեր երկրի 2 նախագահները հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքը Արցախյան հիմնահարցի կարգավորման սկզբունքներից է:

Համաներում տալիս են հանցագործներին:

Երբ ԱՄՆ-ն ողջունում է Ալիևի պատրաստակամությունը համաներում տալու Արցախի իշխանություններին, դա ի՞նչ է նշանակում՝ ինքնորոշման իրավունքի հետապնդումը քրեական արա՞րք է:

Մենք ունենք ԵՄ ունիկալ «ծյոծյա» դեսպան:

Դեռևս 2022-ի փետրվարին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ զգուշացրել եմ, որ որևէ մեկն այնքան վնաս չի տվել համամարդկային ու եվրոպական արժեքներին Հայաստանում, որքան ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ կոչ անելով նրան go home:

( Տես այստեղ ՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=491634438992332&id=100044373401589

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10226396760483478)

Իմ՝ նախարար աշխատած ժամականերում՝ «ամեն ինչ լավ է, խոստումնալից նախարար եք» ասող Անդրեա Վիկտորինը հիմա ինքն իրեն հակասում է հայտարարելով, թե՝ «Հայաստանում կոռուպցիան ծորում էր»:

Միայն ձեզ նման ծորացող և ժամկետանց դեսպանը կարող է Ստամբուլյան կոնվենցիայից խոսել ու հասարակությանը մոլորեցնել Եվրոպան ասոցացնելով մի բանի հետ, որն իրական Եվրոպան չէ:

Չմոռանանք, որ սույն տիկինը 5 տարի ԵՄ դեսպան է եղել Բելոռուսում ու Լուկաշենկոյի հետ շատ սերտ հարաբերություններ է ունեցել և քանի դեռ շանս կար ՌԴ-ից Լուկաշենկոյին պոկելու նրա հետ «սիլի-բիլի» էին անում:

Բարեբախտաբար նոր դեսպանը շատ ավելի ամուր է:

Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական մարկետոլոգները ստեղծել են 2 «ֆիշկա, բրենդ».

1. «Ժողովրդավարություն», որի անվան տակ քանդեցին բանակը, հասարակությանը պառակտեցին, հանձնեցին Արցախը:

2. «Խաղաղություն», որն ի հայտ եկավ պատերազմից հետո և որի ներքո հանձնում են Հայաստանը:

Ժողովրդավարությունը չի կարող պաշտպանիչ վահան կամ բրենդ լինել մի երկրի համար, որն իր ողջ պատմության ընթացքում էքզիստենցիալ խնդիր է ունեցել:

44-օրյա պատերազմով Նիկոլը չկարողացավ հանձնել Արցախն ամբողջությամբ, ուստի վերջնարդյունքի համար գործի դրվեց երկրորդ արարը՝ բանակցային գործընթացներ:

Հայ ժողովրդի պատմությունը ճակատամարտերի, մարտերի, մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար մղվող պայքարի շարունակությունն է:

Կլինիկական անբարոյական պետք է լինել, որպեսզի Նիկոլի ներկայացրած իմաստով հայտարարել, թե 2020-ը 2016-ի շարունակությունն էր:

Ըստ թրքաբարո Նիկոլի 2016-ի ապրիլին պետք է պարտվեինք, որ 2020 թվականի պատերազմը չլիներ. Սերժ Սարգսյանն է մեղավոր, հայոց բանակն է մեղավոր, հայերն են մեղավոր, որ դիմադրել են ու Ալիևը չի հասել իր նպատակներին:

Այս հայտարարությամբ Նիկոլը կրկին խոստովանում է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք չենք պարտվել:

44-օրյա պատերազմի բոլոր թելերը տանում են դեպի Նիկոլ Փաշինյան և սա չտեսնելը կուրության կամ քաղաքական անբարոյականության հետևանք է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 2018 թվականի ապրիլին, մինչ հեղափոխություն, Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր և ասել, որ բանակցությունները փակուղում են:

Այս պնդման մեջ կա մի քանի սուտ.

1. Սերժ Սարգսյանը չի գուժել պատերազմ. նա հայտնել է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է, սակայն միջազգային հանրությունը Հայաստանի կողքին է և մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի:

Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի կողքին կար նաև ուժեղ և արդիականացվող բանակ:

2. «Հեղափոխությունը» սկսվել էր նախքան Սերժ Սարգսյանի այս ելույթը. Երևանում ցույցերն ու իշխանազավթումը սկսվել էր:

3. Եթե Սերժ Սարգսյանը, ըստ քեզ, պատերազմի մասին հայտարարում էր, դու, Նիկո՛լ, լինելով ոչնչություն, ինչու՞ շարունակեցիր իշխանազավթումը:

4. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Հանրապետական խմբակցության հետ

հանդիպում ունեցար, Նիկո՛լ, քեզ այդ բոլոր հարցերը՝ Ղարաբաղի, բանակի, մեր անվտանգության հետ կապված տրվել են, դու ինքնահավան ստում էիր, պոռոտախոսում էիր:

44-օրյա պատերազմը սկսվել է Նիկոլի իշխանազավթման պատճառով:

Նա ՝

* քանդեց բանակը,

* քայքայեց դիվանագիտությունը,

* Ալիևի հետ սիլի-բիլի արեց, նրան համարելով կիրթ և կառուցողական,

* տապալեց ՄԽ համանախագահների հետ աշխատանքները,

* ստեց սեփական ժողովրդին՝ ասելով, թե չկա բանակցվող փաստաթուղթ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը պատճառ է հանդիսացել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։

Նիկո՛լ, ում ես դնում էշի տեղ.

1. Այդ ո՞ր մի բանակցությունների մասին, համաշխարհային մասշտաբով, բոլոր երկրների բոլոր քաղաքացիները դետալ առ դետալ գիտեն:

2. Սերժ Սարգսյանը մշտապես «բացել» է, ներկայացրել է իր մոտեցումները՝ չթաքցնելով ոչինչ ո՛չ Արցախյան հարցով, ո՛չ հայ-թուրքական հարցով:

3. 2018-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում՝ «ոչ մի գաղտնիք չեմ ունենալու ժողովրդից» ասող Նիկոլ, դու պահե՞լ ես խոսքդ:

Ո՛չ, դու ստել ես ժողովրդին, ժողովրդի թիկունքում գործարքների ես գնացել:

Ա՛յ տխմար, առաջին անգամ խոսել ես նշաձողն իջեցնելու մասին 2022-ին, այսինքն՝ քո պաշտոնավարման 4-րդ տարում:

Եվ ուրեմն՝ 2018-2022 թթ ինչու՞ էիր կառավարության ծրագրերում արտատպում բանակցային մոտեցումները, գրում ինքնորոշման իրավունք, Մադրիդյան սկզբունք, այսինքն այդ տարիներին «ժողովրդավա՞ր չէիր»:

Նիկոլի ստերը իր նման գեղցի, անմակարդակ մեկքայլանի ստեր են:

Նիկոլն ասում է ՝ Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի դաշտը փոքրացել է:

Այս ընթացքում փոքրացել է 2 բան ՝

1. Նիկոլի «խաղեր տալու» դաշտը:

2. Նիկոլի քաղաքական կյանքի տևողությունը:

Նիկոլը մեր բոլորի հաշվին, որտեղ մի «փոր» հաց են տվել, «խաղեր է տվել». նա մեզ ծախելով փոքրացրել է իր անձնական դաշտի խաղը:

Վաղը հերթական ապազգային վատ հայտարարությանը սպասենք, քանզի

Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնել է Քիշնև, որտեղ նախատեսված է նրա, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:

ԵՄ-ն առ այսօր Արցախի հարցում ունի 2 հայամետ պաշտոնական որոշում, որոնք չեն չեղարկվել.

1. Սերժ Սարգսյանի կողմից պատրաստված և ստորագրված ՍԵՊԱ-ն՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

2. Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական տեսակետ:

Պարզ է, որ եթե Նիկոլը պատրաստ է ծախել մեզ և Արցախը, այս 2 իրավական ուժ ունեցող պաշտոնական դիրքորոշումները ԵՄ-ն կդնի մի կողմ և իր շահը առաջ կտանի:

Ֆրանսիան ՄԽ համանախագահ երկրների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ հիմնարար սկզբունքների մեջ ներառման կնքահայրերից է:

Ֆրանսիան այն երկիրն էր, որ կառավարությանը կոչ էր անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Եվ երբ այս ղեկավարի խոսույթը փոխվում է, դա նշանակում է, մեզ ներկայացնող մարդն է մեզ «խուրդում»:

Գերմանիան այն երկիրն է, որի կանցլեր Օլաֆ Շոլցն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից խոսել Նիկոլի հետ համատեղ ասուլիսին, մինչդեռ Նիկոլը ՝ ոչ:

(Տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1126835868714774/?__cft__[0]=AZUpGAXIGOtYnxGPwiqxQEL9PKtySnF2Uf8HSAz6p_5PXDfBQlo9G0Kd_6jJErtCn1Yej6JMR4m4tw7TPemF2nObS-R-Pwozx-mwms5FaqMqn1ZZKpN2qjJXH4HD0TbX-RI&__tn__=%2CO%2CP-R)

Ի մի բերելով կրկին անգամ փաստում ենք, որ մեր խնդիրների արմատը Նիկոլ Փաշինյանն է:

Մեր հայրենիքի դարպասները բացվել են ու ով ուզում մտնում է ու ինչ ուզում ՝ տանում:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ