Логотип

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը ԵրևանԲաթումիԵրևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

 Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքըԳնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է ԵրևանԹբիլիսիԵրևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումիի գնացքով։ Նախորդ տարվա համեմատ՝ գների մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։ Լրացուցիչ տեղեկություններ և տոմսերի գները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում՝ www.railway.am։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից գործարկվել է նաև սեզոնային մերձքաղաքային էլեկտրագնացք՝ ԵրևանՍևանՇորժաԵրևան երթուղով, որը գործում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։