Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է մասնակցելու պատարագի։ Ավելին, ըստ լուրերի, միակ քահանան, որը համաձայնել է Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցել, Տեր Ռուբենն է։
Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես իրեն դեռ ոչինչ չեն ասել։ Հարցին՝ հնարավոր համարում է, որ Շիրակի թեմում պատարագի ժամանակ ևս կզեղչվի Վեհափառ Հայրապետի անունը՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը զեղչվում է՝ Նարեկ Սրբազանը պատասխանեց, որ չի կարծում։
