Логотип

ԿԸՀ նախագահ․ Կուսակցությանը չեն կարող չգրանցել քաղաքական գնահատականներով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կուսակցության գրանցումը մերժվում է միայն թերի փաստաթղթերի դեպքում։

«Քաղաքական գործունեությունը չի կարող քննարկման առարկա լինել գրանցման փուլում»,– ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ քրեական գործերը կամ մեղադրանքները չեն կարող հիմք լինել չգրանցելու համար, եթե փաստաթղթերը ներկայացված են ճիշտ։

Հովակիմյանը նաև նշեց, որ ԿԸՀ-ն գործում է բացառապես Ընտրական օրենսգրքի շրջանակում և քաղաքական գնահատականներ չի տալիս։

Alpha News