Логотип

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նոր կարգ է հաստատվել

Հորմուզի նեղուցում նոր կարգ է հաստատվել, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարությունը։

1․ Ոչ ռազմական նավերը կնավարկեն բացառապես Իրանի որոշած ​​երթուղով։

2․ Ռազմական նավերի անցումը նեղուցով առաջվա պես արգելված է։

3․ Բոլոր անցումները թույլատրվում են բացառապես միայն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի թույլտվությամբ։

4 Շարժումը իրականացվում է ռազմական գործողությունների թատերաբեմում հանդարտության ժամանակահատվածի մասին համաձայնագրի շրջանակում և Լիբանանում հրադադարի ռեժիմի կիրառումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Pars Today-ը։

News.am