Логотип

Հայտարարվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր բանակցությունների ամսաթիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ամերիկացի և իրանցի բանակցողները, ըստ ամենայնի, այս շաբաթավերջին կհանդիպեն բանակցությունների երկրորդ փուլի՝ փորձելու համար համաձայնության հասնել։

Ըստ Axios-ի տվյալների՝ բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան Իսլամաբադում կիրակի օրը։

Պակիստանը բանակցություններում միջնորդի դեր է ստաձնել՝ Եգիպտոսի և Թուրքիայի թաքուն աջակցությամբ։

News.am