Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին հավաքական անվտանգության մեխանիզմներ ստեղծել առանց ԱՄՆ-ի մասնակցության:
«Իրանի դեմ 40-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը միայն անկայունություն և պառակտում է առաջացնում», – ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ:
Նրա կարծիքով՝ տարածաշրջանի պետությունները պետք է կառուցողական և պատասխանատու մոտեցում որդեգրեն Վաշինգտոնի միջամտությունից զերծ անվտանգության սեփական մեխանիզմների ձևավորման հարցում:
Նա նաև ընդգծել է Իրանի վճռականությունը՝ բարեկամական հարաբերություններ պահպանել Օմանի և Պարսից ծոցի հարավային տարածաշրջանի այլ երկրների հետ:
Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
Sputnik Արմենիա
