Логотип

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։

Լալայանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում: Նա առաջին մոտեցմամբ պոկեց 200 կգ: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի առաջատարը պատվիրեց 210 կգ, որը նույնպես պոկեց: Երրորդ մոտեցումից Լալայանը հրաժարվեց:

Հրում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 241 կգ-ով: Երկրորդ և երրորդ մոտեցմամբ Լալայանը չկարողացավ հրել 253 կգ–ը և չսահմանեց Եվրոպայի ռեկորդ։ Երկամարտում 451 կգ արդյունքով Լալայանն ավարտեց պայքարը դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։

Sputnik Արմենիա