Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է գործարք, որը ենթադրում է Հորմուզի նեղուցի բացում և միջուկային հարցի քննարկումն ավելի ուշ ժամկետի տեղափոխում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի և ևս երկու այլ տեղեկացված աղբյուրների։
«Իրանը, պակիստանցի միջնորդների միջոցով, ԱՄՆ-ին ներկայացրել է նոր առաջարկ՝ Հորմուզի նեղուցը բացելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու համար, միևնույն ժամանակ միջուկային բանակցությունները նախատեսվում է տեղափոխել ավելի ուշ ժամկետի», – գրում է պորտալը։
Պարբերականի տվյալներով` Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննարկել է այս առաջարկը պակիստանցի գործընկերների հետ։
Առաջարկը նախատեսում է հրադադարի երկարաձգում կամ հակամարտության վերջնական կարգավորում։ Միջուկային հարցը նախատեսվում է քննարկել ավելի ուշ փուլում՝ Հորմուզի նեղուցի բացումից և շրջափակման վերացումից հետո։
Աղբյուրը պորտալին հայտնել է, որ Արաղչին Պակիստանի, Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի միջնորդներին հայտնել է, որ իբր Իրանի ղեկավարության ներսում կոնսենսուս չկա ուրանի հարստացումը դադարեցնելու և այն երկրից դուրս բերելու ԱՄՆ պահանջների վերաբերյալ։
Ինչպես նշում է Axios-ը, պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել այս առաջարկը։
Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը:
Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը։
Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
Sputnik Արմենիա
