Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին: Այս հայտարարությունն արել է Մայր աթոռը` անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշմանը։
Մայր աթոռը նշել է, որ Միքայել արքեպիսկոպոսի կալանքի երկարաձգումը օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարում է։
«Խիստ բացահայտ է, որ դատարանն արդարադատություն իրականացնելու փոխարեն ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն»,– ասված է հայտարարությունում։
Եկեղեցին կոչ է անում վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես էլ կեղծ մեղադրանքներով կալանավորված մյուս անձանց։
Sputnik Արմենիա
