ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հակադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ ու 4-րդ հանրապետությունների տարբերության վերաբերյալ պարզաբանմանը։
«Ասում ա. «Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, Չորրորդ Հանրապետությունը հիմնվելու է խաղաղության տրամաբանության վրա»:
Իրականում`
Երրորդ Հանրապետությունը հիմնվել է զարթոնքի և հաղթանակի վրա, իսկ «Չորրորդ», ադրբեջանական հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին խաբեբայության վրա»,-գրել է Լևոն Զուրաբյանը։
News.am