Логотип

«4 օրում ուղիղ 96 հատ վնասված անիվ եմ կամ փոխել, կամ վերանորոգել». Երևանի փողոցների փոսերի հետևանքը

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Հարություն Մնացականյանը անդրադառնալով Երևանում փոսերի առկայությանը, տեղադրել է իր ավտոմեքենայի վնասված անիվի լուսանկարն ու գրառում արել։

«Զեյթունում այնպիսի փոս ընկա, որ մեքենայիս աջ կողմի երկու անիվն էլ շարքից դուրս եկան։ Եկել եմ վուլկանիզացիա, դե պիտի փոխեմ, աշխատողին ասում եմ՝ ի՞նչքան նման դեպք ես ունեցել։ Ասում է` դրել հաշվել եմ, չորս օրում ուղիղ 96 հատ վնասված անիվ եմ կամ փոխել կամ վերանորոգել։

Առանց չափազանցելու ու սա դեռ մի վուլկանիզացիայի տվյալ եմ ասում»։

News.am