Երևանում, այսօր՝ ապրիլի 21–ին մկենարկել է «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» համաժողովը։
Մասնակցում են թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանը, Վարուժան Գեղամյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարարը և այլ փորձագետներ։
Միջոցառմանը կներկայացվեն զեկույցներ պատմական հիշողության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ։
Մասնակիցները կքննարկեն նաև սփյուռքի դերը պատմական հիշողության պահպանման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանը հանդես կգա ողջույնի խոսքով։
News.am
