500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ, հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ, հայտնում ենք, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։
ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման»,- ասվում է հաղորդագրությունում։
Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությունը՝ հղմամբ։
Aysor.am
