Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին հերթական կասկածն է հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ։
Mehr գործակալության հրապարակած մեկնաբանություններում պատգամավորը նշել է, որ «ներկա իրավիճակում բանակցություններն անընդունելի են»՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով «չափազանցված պահանջներ» ներկայացնելու և սեփական ներքին շահերի համար թաքնված նպատակներ հետապնդելու մեջ։
«Հաշվի առնելով ներկա պայմանները, վերջին ագրեսիվ գործողություններն ու ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեր նախկին փորձը, ապա կարելի է ասել, որ հաջորդ փուլն, Աստծո կամոք, հանվում է օրակարգից»,- հայտարարել է նա։
News.am
