Логотип

Փաշինյանը մարզպետներից բազմամարդ հավաքներ է պահանջել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տեղի ունեցած համերգից հետո մարզպետներին հանձնարարել է նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ հանրահավաքներ նախապատրաստել մարզկենտրոններում, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ աղբյուրի՝ կառավարության ղեկավարը չի հաշտվում Գյումրիի ձախողման հետ և մտադիր է ցրել այնտեղ ստացված «խայտառակ տպավորությունը»։

Թերթի տեղեկություններով մարզպետների առջև պայման է դրվել, որ նրանք պետք է ապահովեն մասնակիցների մեծ թիվ, հակառակ դեպքում կազատվեն զբաղեցրած պաշտոններից։

Պարբերականը հիշեցրել է, որ թեև Փաշինյանը տևական ժամանակ խուսափում էր հանրահավաքների ձևաչափից և անձամբ չէր մասնակցում դրանց, ինչպես Էջմիածնի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, սակայն այժմ որոշել է նույնիսկ համերգային ձևաչափով ցույց տալ իր աջակիցների թիվը։

Փաշինյանն ապրիլի 19-ին ավտոերթով մեկնել էր Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում կազմակերպվել է համերգ-հանրահավաք։ Նույնը օրը պաշտոնապես բացվել էր Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածը։

ԶԼՄ-ները գրել էին, որ միջոցառումից հետո կայացած փակ հանդիպմանը վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել թիմակիցներին և Գյումրու պատասխանատուներին՝ համերգի սակավամարդության պատճառով։

Armenia Today