Логотип

Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով կալանավորվածների թիվը հասել է 15-ի

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։

Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Ավելի վաղ հայտնել էր, որ կալանավորվել են, մասնավորապես, «Մեր Ձևով» շարժնան անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը և Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցության անդամ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը:

Մեր տեղեկություններով` անչափահասը, որի նկատմամբ տնային կալանք ա կիրառվել, Ղուկասյանի եղբոր թոռն է։

Verelq.am