Логотип

Փաշինյան․ Հայաստանի արտաքին պարտքն աճել է զենք գնելու հաշվին

Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների գնումն է: ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` բյուջեի նախագծին նվիրված ելույթի ժամանակ պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին։

«Մեզ ասում են՝ արտաքին պարտքը հասել է 8 միլիարդի, հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ մենք զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո՛, պարտքով ենք զենք առել։ Ինչի՞։ Որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ կարող են դիմել համապատասխան էլեկտրոնային փոստով ու գնալ, տեսնել այդ զենքերը։ Փաշինյանն ընդգծեց՝ նույնիսկ կարող են համեմատել նախկինում գնված զենքերը ու իրենց օրոք ձեռք բերվածները։ Ըստ վարչապետի` գնապիտակներն էլ կկպցնեն այդ զենքերի վրա, որպեսզի մարդիկ իմանան՝ որն ինչ արժե։

Sputnik Արմենիա