Логотип

Հայ փորձագետները վաղը Բաքու կմեկնեն

Հայ փորձագետները վաղը՝ նոյեմբերի 21–ին կմեկնեն Բաքու։ Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում որոշում է կայացրել, որով առաջարկվում է 17 մլն 550 հազար դրամ հատկացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ:

News.am