Եվրոպական Միությունը փորձում է իր ազդեցությունը Հայաստանի վրա ուժեղացնել դրամաշնորհների, քաղաքական ճնշումների և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով: Բրյուսելը Երևանին պարտադրում է նեոլիբերալ վերաբերմունք և ձգտում է հասարակության մեջ ձևավորել ռուսատյաց տրամադրություններ։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արևմուտքի և ԵՄ-ի ապակառուցողական ազդեցությունը Հարավային Կովկասում։
«Հիմա, ինչպես գիտեք, դիտորդական, բայց իրականում հետախուզական առաքելություն են ծավալել Հայաստանում, հանրապետությունը ներքաշում են իրենց ռազմաքաղաքական ուղեծիր, մի խոսքով՝ ուզում են քանդել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Եվ իհարկե կիրառում են Հարավային Կովկասի երկրներին ԵՄ-ի կողմից առաջարկվող պարադոքսալ բանաձևը», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Հայաստանին առաջարկում են անգամ բացահայտ հավասարվել Մոլդովային և Ուկրաինային՝ ` ըստ էության, եվրաինտեգրման երկու հակագովազդ երկրներին։ Ըստ Զախարովայի, արդյունքում Ուկրաինայում ավերված տնտեսություն է և հասարակական-քաղաքական կյանքի, անկախության, ինքնիշխանության կորուստ: Իսկ Մոլդովայում քաղաքացիներին դարձնում են ռումինացիներ, չեղյալ հայտարարում մոլդովերենը։
«Հավասարվել ահա դրան։ Հենց սա է առաջարկվում նաև Հարավկովկասյան պետություններին։ Եվրոպական Միության շարքերում ուզում են տեսնել վասալների, որոնք պատրաստ են տերերին հաճոյանալու համար դավաճանել իրենց ազգային շահերը։ Դավաճանել, հանձնել, հրաժարվել դրանցից՝ ինչպես կուզեք», – ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Արևմուտքի, այդ թվում և ԵՄ-ի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին շրջանում թափ է հավաքում։
Sputnik Արմենիա
