Բաքվի գերությունից հունվարի 14–ին վերադարձած Վագիֆ Խաչատրյանին այս պահին վիրահատում են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ-ից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժիշկները սրտի բաց վիրահատություն են անում։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:
