Логотип

ՀՀ ԱԳՆ․ Ինչ հիմունքներով է ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանը

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանը՝ հարցին այն մասին, թե որքան գումար Հայաստանը պետք է վճարի «Խաղաղության խորհրդին» անդամակցության համար։

«Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով»,–հայտնել են ԱԳՆ–ից։