Մոսկվան Աբու Դաբիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններում քննարկում է այսպես կոչված «Անքորիջի բանաձևը», որը համաձայնեցվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի կողմից 2025թ․ օգոստոսին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ բանաձևը նախատեսում է Ռուսաստանի վերահսկողությունը Դոնբասի ամբողջ տարածքի նկատմամբ և ներկայիս առաջնագծի սառեցումն այլ տարածքներում։
Հրապարակման պահին հայտնի չէր՝ արդյ՞ոք ռուսական և ուկրաինական պատվիրակությունները նույն սենյակում էին, թե՞ ոչ։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը բանակցություններում ներկայացված է բացառապես զինվորականներով, քանի որ հանդիպումը կրում է անվտանգության հարցերով աշխատանքային խմբի բնույթ և առաջինն է հակամարտության սկսվելուց հետո։
News.am
