Логотип

Ազգային ժողովրդավարական բևեռը նույնպես ներկայացրել է ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը

Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը նույնպես ներկայացրել է ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

Նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Շնորհապետական»կուսակցությունը, «Բոլորի դեմ եմ» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես փաստաթղթեր են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ղուկասյանը հայտնեց, որ «Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցությունից (Վարդան Ղուկասյանի՝ Դոգի կուսակցություն – խմբ.) ստացվել է ևս մեկ օգտատիրոջ հաշվի բացման դիմում։ Նա բացատրեց, որ ընդհանուր առմամբ ներկայացվել է օգտատիրոջ հաշվի բացման 24 դիմում։

Ղուկասյանը հիշեցրեց, որ օգտատիրոջ հաշիվ ստանալու և փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է այսօր՝ ժամը 18:00-ին։

News.am