Ապրիլի 22-ին ԱՄՆ Սենատը 51 «դեմ» և 46 «կողմ» ձայների հարաբերակցությամբ մերժեց դեմոկրատների նախաձեռնությունը, որով նախատեսվում էր սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում։
Սա հակամարտության սկզբից ի վեր իրականացված արդեն հինգերորդ փորձն է։ Դեմոկրատ սենատոր Թեմի Բոլդուինի առաջարկը պահանջում էր, որպեսզի Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության ժամանակ ԱՄՆ-ի մասնակցության դեպքում Կոնգրեսը նախապես համաձայնություն տա։
Հատկանշական է, որ որոշ սենատորներ շեղվել են իրենց կուսակցական գծից և լրիվ հակառակ կողմի օգտին քվեարկել. դեմոկրատ Ջոն Ֆետերմանը պաշտպանել է հանրապետականներին, իսկ հանրապետական Ռենդ Փոլը՝ դեմոկրատներին։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին՝ հիմնվելով միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի խնդրանքի վրա։ Նա նաև նշել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակեն իրանական նավահանգիստների շրջափակումը և Թեհրանից ակնկալում են միասնական դիրքորոշում ցուցաբերել բանակցությունների վերաբերյալ։
Ի պատասխան սրան՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները՝ հայտարարելով, որ շրջափակումը խախտում է հրադադարի ռեժիմը և բարդացնում բանակցային գործընթացը։
News.am
