Իրանն ակնկալում է մերձկասպյան պետությունների գագաթնաժողով անցկացնել օգոստոսի 12-ին՝ չնայած Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի սրմանը: Այս մասին հայտարարել է Ղազախստանում Իրանի դեսպան Ալի Աքբար Ջոուքարը։
Նրա խոսքով ՝ Թեհրանը մտադիր է 7-րդ գագաթաժողովն ընդունել Կասպից ծովի միջազգային օրը, որը համընկնում է Թեհրանի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 20-ամյակի հետ: Սպասվում է, որ կմասնակցեն Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ղեկավարները:
Կասպից ծովի միջազգային օրը նշվում է օգոստոսի 12-ին և կապված է 2006 թվականին Կասպից ծովի պաշտպանության շրջանակային կոնվենցիայի ստորագրման հետ: գագաթնաժողովն անցկացվել էր 2022 թվականին Աշխաբադում։
Հանդիպման անցկացման ծրագրի մասին հայտարարությունը հնչել է Իրանի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։ Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
Sputnik Արմենիա
