Логотип

Հաղթանակի ետևից գնացեք, իրար ետևից մի՛ գնացեք. Բագրատ Սրբազանը կոչով դիմել է ընդդիմությանը

Բագրատ Սրբազանը, ում կալանքի ժամկետն այսօր ևս երկու ամսով երկարաձգվեց, կոչով դիմել է ընդդիմությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին՝ Ցեղասպանության սուրբերի հայացքի ներքո՝ իրար մի՛ թիրախավորեք, իրար կյանք մի՛ կերեք։ Ձեր կյանքն անձնական և ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքը ու մեր գոյությունն են։

Դուք ունեք մի թիրախ, մի չարիք, ինչպես այսօր հռչակել եք՝ մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ՝ մեկ հաղթանակ։

Այդ հաղթանակի ետևից գնացեք, իրար ետևից մի՛ գնացեք։ Համախմբվեք այս սրբերի բարեխոսության և հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք՝ յուրաքանչյուրդ, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը։ Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես… եկող-գնացող կյանք է մեր կյանքը։ Հավաքվե՛ք՚ Թողե՛ք ձեր մեղքերը մի կողմ և մեղքերով իրար հետ մի հարաբերվեք։ Արդարությամբ հարաբերվեք։

Եվ այո, հաղթանակն էլ չի ուշանա։

News.am