Логотип

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտարկելու է Հայաստանում ընտրությունների բոլոր փուլերը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 23-ին հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և մաղթել համատեղ արդյունավետ գործակցություն։

Պատվիրակության ղեկավար Յանես Լենարչիչը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը դիտարկելու է ընտրությունների բոլոր փուլերը և միջանկյալ զեկույց է հրապարակելու փաստական տվյալներով։ Այնուհետև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է երկու գնահատողական զեկույց՝ առաջինը ընտրությունների հաջորդ օրը, երկրորդը՝ ընտրություններից մի քանի ամից անց։

Դիտորդական առաքելությունը նախատեսում է ՀՀ գործուղել մինչև 250 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ դիտորդ։

Aysor.am