Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ կոչ անելով պահպանել պատմական հիշողությունը։
«Մենք խոր վշտով հիշում ենք այդ հումանիտար ողբերգության զոհերին և մտորում ենք դիմադրողականության և ինքնության նկատմամբ հավատարմության իմաստի մասին»։
Նա նշել է, որ Լիբանանը դարձել է հայերի համար ապաստան, ովքեր այնտեղ գտել իրենց երկրորդ հայրենիքը, նպաստել նրա զարգացմանը և դարձել նրա ազգային «հյուսվածքի» և հարուստ բազմազանության անբաժանելի մասը։
Նախագահն ավելացրել է, որ տարելիցը հնարավորություն է նորից ընդգծելու կոլեկտիվ հիշողության պահպանման, արդարության և մարդկային արժանապատվության արժեքների խթանման, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի համար աշխատելու կարևորությունը։
«Մենք ողջունում ենք հայ ժողովրդին և հաստատում Լիբանանի հավատարմությունը ազատության և բազմազանության երկրի իր առաքելությանը, ինչպես նաև նրա համոզմունքը, որ հիշողության պահպանումը հիմնարար նշանակություն ունի ողբերգությունների կրկնությունը կանխելու համար»,- ասել է նա։
News.am
