Логотип

Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։

Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին.

«Ես այլ առիթներով ասել եմ ու նորից կրկնում եմ` մի խաթարեք օրվա խորհուրդը»։

Նշենք, որ այսօր նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Sputnik Արմենիա