Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) մեկնարկում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության ծրագրի երկրորդ փուլի իրագործումը: Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն։
Սեպտեմբերի 29-ին Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակային ծրագրի երկրորդ փուլի (2026-2030 թթ.) իրագործման միջոցառումների ծրագիրը հաստատվել է մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Մինչև 2030 թվականը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ պետությունների շրջանակային ծրագիրը հաստատվել էր համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից 2020 թվականի նոյեմբերին:
Շրջանակային ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են ԱՊՀ տարածքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ատոմային ոլորտների զարգացման առավել արդյունավետ ուղիների մշակմանը:
«Կարևոր խնդիր է ԱՊՀ պետությունների տնտեսության կայուն զարգացման ապահովումը ատոմային էներգետիկայի ռացիոնալ և անվտանգ զարգացման միջոցով, ինչը նպաստում է էներգետիկ անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի բարձրացմանը», – հայտնել է ԱՊՀ գործկոմը:
Երկրորդ փուլի կարևոր բաղադրիչը կդառնա միջազգային համագործակցության զարգացումը և ԱՊՀ երկրների միջև փորձի փոխանակումը, ինչը թույլ կտա բարձրացնել ատոմային նախագծերի անվտանգության և արդյունավետության մակարդակը, ինչպես նաև համագործակցության տարածքում ամրապնդել վստահությունը ատոմային էներգետիկայի նկատմամբ:
Sputnik Արմենիա