ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի նոյեմբերի 22-26-ը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ պատվիրակության ընդունելության մասին կարգադրությունից:
Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
News.am
