Логотип

Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունն ու ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:

Ծրագրված են նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։

News.am