Логотип

Պենտագոն․ Տարիներ են պետք, որ Իրանի դեմ գործողությունից հետո ԱՄՆ-ն համալրի զենքի պաշարները

Մի քանի տարի կպահանջվի, որպեսզի Պենտագոնը կարողանա համալրել Իրանի դեմ գործողության ընթացքում սպառած զենքի պաշարները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը։

«Ժամանակ կպահանջվի այս զինամթերքի արտադրության համար։ Մենք պետք է արտադրական գծեր գործարկենք. բոլոր այս զենքերը գործող արտադրական գծեր ունեն, և մենք ամեն օր զենք ենք արտադրում պաշարները համալրելու համար, սակայն ամբողջությամբ պաշարները համալրելու համար մի քանի տարի կպահանջվի», – ասել է Քոլինզը ԶՈւ գծով պալատի կոմիտեի լսումների ժամանակ։

Իրանի դեմ ԱՄՆ գործողության արժեքը 45 օրվա ընթացքում գերազանցել է 51 մլրդ դոլարը, գրում է Iran War Cost Tracker պորտալը։

Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում գործողության ընթացքում կորցրած և վնասված ռազմական տեխնիկայի պատճառով ԱՄՆ-ի դրամական կորուստը մոտ 3 մլրդ դոլարի է հասել։

Sputnik Արմենիա