Логотип

Կասկածվում են կաշառք տալու մեջ․ Հակակոռուպցիոնից հայտնել են ձերբակալությունների մասին

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով 14 քաղաքացու ձերբակալման մասին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կոմիտեից։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ Արտաշատում կուսակցության 15 համակիրներ բերման են ենթարկվել, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել:

Միաժամանակ կոմիտեից վստահեցրել են, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտան:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։

Sputnik Արմենիա