Логотип

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Ալբանիայի Տիրանա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին և անցավ եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Նա վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Աղաջանյանը ադրբեջանցի մրցակցին հաղթեց 8։1 հաշվով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըմբիշ Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուռուլաևին և անցել կիսաեզրափակիչ։

Sputnik Արմենիա