Логотип

SPIEGEL. Բաքուն մերժեց ՆԱՏՕ-ին

Որպես այլընտրանք նախատեսվում է նաև զինվորականներին Աֆղանստան հասցնել սովորական չվերթներով:

Պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվել է ՆԱՏՕ-ին տրամադրել իր օդային տարածքը՝ զորքերը Եվրոպայից Աֆղանստան հասցնելու համար:

Սովորաբար գերմանական ռազմական օդանավերը թռչում են Կենտրոնական Ասիայի վրայով մինչև Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար ի Շարիֆ քաղաք:

Ադրբեջանի մերժումից հետո մարտի վերջին ստիպված են եղել չեղարկել չվերթը:

Գերմանիայի զինված ուժերում իրավիճակի մասին զեկույցում նշվում է, որ գերմանական A310 օդանավերով փոխադրումները պետք է դադարեցվեն մինչև ապրիլի վերջը՝ Ադրբեջանի հետ տարաձայնության պատճառով, տեղեկացնում է News.am: