Логотип

ՄԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԵՌԱՑԱՎ, ԵՐԿՐՈՐԴԸ, ԱՎԱՂ, ՎԵՐԱԴԱՐՁԱՎ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Չինաստան և Ճապոնիա կատարած ուղևորությունից: Ցավալի է, իհարկե, որ այդպես զոհաբերեց իրեն, այլ ոչ թե մնաց Պեկինում՝ Աննա Հակոբյանի հետ շարունակելու ուսումը կրթական ծրագրերով, որոնք նորաձև են։ Հայրենի որոշ լավատեսներ նման հույսեր ունեին։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑԱԿԱՅԵՑ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՇԱԲԱԹ, և ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԴԱՐՏ ԷՐ։ Հոգևորականները չէին խախտում կուսակրոնության ուխտը, «նախկինները» չէին վաճառում երկիրը, ոչ ոք «հիբրիդային պատերազմ» չէր վարում Հայաստանի դեմ։ Լուռ էր ու խաղաղ… Բայց նա վերադարձավ, և ուրեմն վաղը կրկին բոլորը կընկնեն տիեզերակուլ մեղքի մեջ: Նորից սպասենք սկանդալների ու «բացահայտումների»։

Ըստ էության, արդեն սկսվել է։ Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հրաժարական տվեց Նիկոլի մեկնելուց անմիջապես հետո։ Տարբեր պատճառներ են նշում, բայց հիմնականը չեն հասկացել։ Ճապոնիայի վարչապետը հրաժարական տվեց, քանզի այդպես էլ չհասկացավ, թե ինչի համար էր եկել Նիկոլը։ Դրանից նա սրտնեղվեց ու որոշեց, որ իր հեռանալու ժամանակն է։

Դե, իսկ եթե լուրջ, ապա Փաշինյանը վերադարձավ և, ի տարբերություն ճապոնացի գործընկերոջ՝ հեռանալ չի ցանկանում, քանի որ եթե անգամ ինչ-որ հարցում մի քիչ սխալվել է, ապա լոկ այն պատճառով, որ մեծ հայրենասեր է, հետևաբար՝ մեզ սպասում է մանիպուլյացիոն հայտարարությունների հերթական հեղեղը. սովորությունը երկրորդ բնավորությունն է։ Իսկ հայտարարությունների նպատակը հայտնի է. համոզել մեզ, թե հենց Նիկոլ Փաշինյանն է խաղաղություն բերել Հայաստան՝ որպես հանրապետության բարգավաճման ու Եվրոպայի մայրաքաղաքներով հայկական ֆուտբոլի հաղթարշավի ապահովման գլխավոր պայման: Խաղաղություն բերեց՝ Վաշինգտոնում Ալիևի հետ ստորագրելով հայտնի հռչակագիրը և նախաստորագրելով հայտնի պայմանագիրը։

Եվ քանի որ նա չի հոգնում դա կրկնելուց, մենք նույնպես չենք հոգնի կրկնել, որ դա մանիպուլյացիա է։ Թուլամորթի մի այդպիսի մանիպուլյացիա:

Նրան, որ այսօր ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում, պարտական ենք երկու գործոնով։ Առաջինն այն է, որ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելով՝ Ալիևը լուծեց իր առջև դրած գլխավոր խնդիրը։ Երկրորդ գործոնն այն է, որ եթե Հայաստանի նկատմամբ իր մյուս նկրտումներն էլ Ալիևը ցանկանա լուծել ռազմական ճանապարհով, ապա պետք է հաշվի նստի ՀԱՊԿ հովանու և անվտանգության ոլորտում հայ-ռուսական պայմանավորվածությունների հետ։ Դրա համար էլ այսօր Ալիևը նախընտրում է սիրալիր գործել. այնուամենայնիվ ՄՀՄՊԻ-ն է ավարտել։

Հենց անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակից երկրների պարտավորությունների պատճառով է, որ 2021-2022 թվականներին Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական բանակը խնդիր չէր դրել զավթել կամ լուրջ վնաս հասցնել Հայաստանի այս կամ այն բնակավայրին։ Քանի որ մարտերը սահմանային գոտում, որտեղ սահմանը մինչև վերջ որոշված չէ, մեկ բան են, իսկ բնակավայրի զավթումը կամ գնդակոծման արդյունքում դրա քաղաքացիական բնակչության շրանում զոհերը՝ այլ բան։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ շատ լավ հասկանում է։ Այս առնչությամբ հիշեցնենք նրա մի շատ ուշագրավ հայտարարություն։ Այն հարցին, թե ինչու է «սահմանագծումն» ու «սահմանազատումը» սկսվում Տավուշի հայտնի տարածքներից, այլ ոչ թե այն շրջաններից, որտեղ ադրբեջանական զորքերի ներխուժում է եղել մեր տարածք, Փաշինյանը պարզաբանում էր, թե այնտեղ, որտեղ ադրբեջանցիները առաջ են եկել, դրանք պարզապես դիրքեր են, իսկ այ Տավուշի հյուսիս-արևելքում մենք զբաղեցնում ենք նախկին ադրբեջանական գյուղերի տարածքները…

Այսպես էր ասում Փաշինյանը՝ ձևացնելով, թե չի հասկանում, թե ինչու ՀԱՊԿ-ը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան հայկական սահմաննմարձ տարածքների դեմ։ Թեև գերազանց գիտի, որ հենց ինքն է հիմք է տվել Բաքվի բարեկամ ՀԱՊԿ անդամ երկրներին դատապարտելու… Հայաստանին՝ այդ գյուղերի զավթման և օկուպացիայի մասով… Ըստ Նիկոլ Փաշինյանի, իհարկե։