Логотип

Սերժ Սարգսյան․ 2020 թ. սեպտեմբերի 30-ին հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ

«Այդ գաղափարը ծնվեց, երբ Երկրորդ նախագահը և ես Արցախում էինք, իհարկե՝ տարբեր ժամանակներ էինք գնացել։ Այնտեղ ես համոզվեցի, որ գործերը շատ վատ են գնում»,-«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկմանը ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազնի ժամանակ ՀՀ նախկին նախագահների գործողություններին։

Երրորդ նախագահն առաջին անգամ հայտնեց, որ մինչ Արցախ կատարած այցը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին իր աշխատասենյակում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ, և վերջինիս խնդրանքով գնահատել է տեղի ունեցող իրադարձությունները, ասելով. «Ես վատ զգացողություն ունեմ, ես կարծում եմ, որ մեր գործերն այդքան էլ լավ չեն գնում և եթե տեղի ունենա ողբերգություն, ապա Հայաստանում իրավիճակը շատ է փոխվելու, առաջանալու են հակառուսական տրամադրություններ և սրանք փորձելու են Հայաստանը դուրս տանել մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող կառույցներից»։

 Սերժ Սարգսյանը պատմեց, որ Արցախում ՀՀ երկրորդ նախագահի, Արցախի պաշտոնաթող երկու նախագահների և մարտական ընկերների հանդիպման ժամանակ Բակո Սահակյանին խնդրել է հանդիպում կազմակերպել Արցախի գործող նախագահի հետ։

 «Այդ ընդունելության ժամանակ ուզում էի ասել, որ մենք գնում ենք պարտության, ձախողման և անհրաժեշտ է համոզել Հայաստանի կառավարիչներին, որպեսզի դադարեցնեն պատերազմը՝ խնդրելով ՌԴ նախագահին»,- հայտնեց Երրորդ նախագահը՝ հավելելով, որ նաև ցանկանում էր իմանալ, թե ինչով կարող է օգտակար լինել, քանի որ տևական ժամանակ զբաղվում է այդ գործով և ճանաչում էր բոլորին ովքեր ի վիճակի էին պաշտպանություն կազմակերպելու և տարբեր խորհուրդներ ուներ տալու։

Սարգսյանի խոսքով՝ Բակո Սահակյանն ասել է, որ Ստեփանակերտում չէ Արցախի գործող նախագահը, Մարտակերտում է, այնտեղ վիճակը լարված է։

«Ես արդեն ինչ-որ բան զգացի, որովհետև, եթե մարդն իմ խորհրդի կամ աջակցության կարիքն ունենար, ապա հանդիպման ձևը կգտներ։ Ղարաբաղի տարածքը Ռուսաստանի տարածքը չէ, որ մի կողմից չհասցնես գալ»,-հայտնեց Երրորդ նախագահը՝ նկատելով, որ Բակո Սահամյանը հաջորդ օրը Արայիկ Հարությունյանի անունից ներողություն է խնդրել և հայտնել, որ չի կարող հանդիպել իրեն։

Երրորդ նախագահը հայտնեց, որ Արցախում պայմանավորվեցին և Երևանում հանդիպեցին ՀՀ երեք նախագահներով՝ որոշելով, որ ճիշտ կլինի երկու հոգի՝ Առաջին և Երկրորդ նախագահները գնան Մոսկավ, և շոշափեն տրամադրությունները, թե հնարով է արդյոք հրադադար կամ պատերազմի ավարտ հայտարարել։

 «Ուղղակի մի խնդրանք կար, որ Բակո Սահամյանը և Արկադի Ղուկասյանը պետք է համաձայնեցնեցնեին Հայաստանի կառավարչի հետ, որ ինքը գոնե տեղյակ պահի, որ ՀՀ-ի Առաջին և Երկրորդ նախագահները գալիս են այնտեղ շփվելու՝ ոչ թե Ռուսաստանի ղեկավարի, նախագահի, այլ արտգործնախարարի հետ, բայց, ցավոք սրտի, պատասխանը եղավ՝ դե իրանք ուզում են՝ թող գնան; Բայց հո էդ մարդիկ սովորական քաղաքցիներ չեն և ոչ էլ ընդունող կողմն է միամիտ, որ առանց կառավարչի համաձայնության հանդիպեն»,- պատմեց Սարգսյանը։

Panorama.am