Логотип

«Ի՞նչ էիք ասել Նիկոլ Փաշինյանին». ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանը հարցերի չպատասխանեց

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանը քիչ առաջ ժամանեց հակակոռուպցիոն դատարան։

Նշենք, որ նա 3 տարի կալանավորված էր և ընդամենը օրեր առաջ էր նրա խափանման միջոցը փոխվել տնային կալանքի

Լրագրողները Միքայել Արզումանյանից հետաքրքրվեցին. «Ինչո՞ւ ձեզ հետ այսքան խիստ վարվեցինք, ի՞նչ էիք ասել Նիկոլ Փաշինյանին, վիրավորե՞լ էիք, որ ձեզնից փորձեցին վրեժ լուծել»։ Վերջինս որևէ հարցի չպատասխանեց և մտավ դատարանի շենք։

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետևանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

News.am