ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում կլինի նաև հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը` հավելելով, որ Աճառյանի հոբելյանը ցանկում ներառված միակ իրադարձությունը չէ։
«Երևանի Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի (1927թ․) 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում է»,– գրել է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունից նշել են, որ որոշումը կայացվել է Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը։ ԱԳՆ–ն հայտնել է, որ 1998թ.– ից ի վեր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 31 հոբելյանական տարեթիվ:
Sputnik Արմենիա
