Ռոստովի գտնվող ճեմարանի շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայ համայնքին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համառ աշխատանքի շնորհիվ վերադարձվել է։
Թեմի առաջնորդի գնահատմամբ՝ այս իրադարձությունը զգալի ձեռքբերում է համայնքի կյանքում, քանի որ շենքը կշարունակի իրականացնել հոգևոր և կրթական առաքելություն Դոնի Ռոստովի հայերի շրջանում։
Մինչև 20-րդ դարի սկիզբը հայաբնակ Նոր Նախիջևան թաղամասը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոնը։ Դա կապված է նրա հետ, որ հենց այստեղ է 1875 թվականին հիմնադրվել տարածաշրջանի լավագույն աստվածաբանական դպրոցներից մեկը, որը 1881 թվականին Ալեքսանդր II կայսեր հրամանով վերածվել է հոգևոր ճեմարանի։
Alpha News
